ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը չի մեկնաբանում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե արդարադատության նախարարի հավանական թեկնածուներից է նաեւ ինքը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել Հանրապետության վարչապետի հայտարարությունը:

Հարցին, թե իրեն առաջարկ արվել է արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց՝ ոչ:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի պաշտոնը հուլիսի 14-ից թափուր է: Վարչապետի խոսքով՝ առաջիկա 10-15 օրերի ընթացքում կնշանակվի նոր նախարարը: Հավանական թեկնածուներն են Արփինե Հովհաննիսյանն ու Արթուր Օսիկյանը: