Տավուշի մարզում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, հակառակորդի կողմից վիրավորված 22-ամյա Գոռ Գեւորգյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ Արամ Ասատուրյանը:

«Վիրահատել ենք, վիճակը կայուն ծանր է, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի որովայնի եւ կրծքավանդակի վիրավորում, վերջույթների բազմաթիվ բեկորային վնասումներով»,- ասաց հոսպիտալի պետը՝ նշելով, որ հետագա բարդությունների մասին վաղ է այս փուլում խոսելը:

Հիշեցնենք, որ Գոռ Գեւորգյանը Ռուսաստանի Դաշնությունից է, Հայաստան էր վերադարձել՝ ծառայության մեկնելու նպատակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Չինարի գյուղերը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։