ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դատապարտել է ղարաբաղյան  հակամարտության գոտում խաղաղ բնակիչների վրա կատարած դիտավորյալ հարձակումները։

«Մենք դատապարտում ենք ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների վրա կատարած դիտավորյալ հարձակումները։ Մենք կողմ ենք բանակցային գործընթացով խնդրի կարգավորմանը»,- իր միկրոբլոգում գրել է միջնորդը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Ուորլիքը հրապարակել էր 120 մմ տրամաչափով արկի նկարը՝ նշելով, որ նման լարումն անթույլատրելի է։