Իրաքի պաշտպանության նախարար Հալեդ ալյ Օբեյդիի ավտոշարասյան վրա կրակել են Բաղդադից հյուսիս հատվածում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով Al Sumaria հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Բայջի ու Տիկրիտ քաղաքները կապող մայրուղու վրա: Միջադեպի հետեւանքով վիրավորում է ստացել գերատեսչության ղեկավարի պահակներից մեկը, բայց նախարարն ինքը չի տուժել:

Նախարարը մտադիր էր ստուգայց կատարել Սալահ- էդ -Դին նահանգում տեղակայված կառավարական զորքերի ստորաբաժանումներ, որոնք դիմակայում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը: