Եվրահանձնաժողովը 500 մլն եվրո կհատկացնի՝ «կետային միջոցներով» եվրոպացի ֆերմերներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը:
Reuters-ի փոխանցմամբ, նա նշել է, որ որոշումը ցույց է տալիս, որ Եվրահանձնաժողովը լրջորեն է վերաբերվում ֆերմերների հանդեպ իր պատասխանատվությանը:
Հիշեցնենք, որ եվրոպական ֆերմերների զանգվածային բողոքների պատճառ է դարձել կաթի մթերման քվոտայի չեղարկումը, ինչի հետեւանքով կաթի մեկ լիտրի գինը 0.37 եվրոյից հասել է 0.25-0.28 եվրոյի: Այս որոշումը հանգեցրել է բազմաթիվ ֆերմերների սնանկության, որոնք ստիպված են կաթը վնասով վաճառել:
Gazeta-ի փոխանցմամբ, գյուղմթերքի եվրոպական շուկայի վրա ազդող եւս մեկ բացասական գործոն է դարձել ռուսական պարենային էմբարգոն:




























