Ղազախստանում երկու գողեր պատուհանից մտել են ագարակատիրոջ տուն, կողոպտել նրան, իսկ հետո սկսել են գողացած փողերը աջ ու ձախ ծախսել: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ներքին գործերի շրջանային դեպարտամենտի քրեական ոստիկանության ղեկավարի տեղակալ Այբոլատ Ալիմխանովը:
Գողերը վերցրել էին 155 հազար եվրո, 150 հազար դոլար, 3 մլն ռուբլի ու ոսկե եւ ադամանդապատ զարդեր: Հանցագործները զվարճանում էին ժամանցային վայրերում, գնում թանկարժեք իրեր ու աղջիկներին նվերներ տալիս: Բայց սեփական մոռացկոտության պատճառով նրանք հայտնվել են ոստիկանների ձեռքերում, հայտնում է Informing-ը:
Պարզվում է ՝ չարագործները նստել են տաքսի, որտեղ մոռացել են 105 հազար եվրո ու 40 հազար դոլար: Վարորդը զարմանալի ազնվություն է դրսեւորել եւ այդ գումարը տարել է ոստիկանություն:
Չարագործներին շուտով ձերբակալել են ու նրանցից առգրավել են գումարի մնացած մասն ու զարդերը: Ինչպես պարզվել է հետո, երկու ձերբակալվածներն էլ չեն աշխատում եւ անցյալում դատվածություն են ունեցել:





























