ՄԻԵԴ-ը ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի բողոքի կապակցությամբ առաջնային կարգով վարույթ է ընդունել։ Ինչպես Turan-ին հայտնել է լրագրողի փաստաբան Ֆարիզ Նամազլին, Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է մինչեւ 2016թ. հունվարի 15-ը պատասխանել ՄԻԵԴ հարցերին։
Փաստաբանի խոսքով՝ Իսմայլովայի բողոքում ներկայացված են նրա իրավունքների ոտնահարումները հետեւյալ հոդվածներով՝ 5-րդ (ազատության եւ անձեռնմխելիության իրավունք), 6-րդ (անաչառ դատական գործընթաց), 10-րդ (խոսքի ազատության իրավունք) եւ 18-րդ (Իրավունքների սահմանափակման մասին կոնվենցիայով նախատեսված սահմանների բարձրացման անթույլատրելիություն)։
Փաստաբանը նշել է, որ բողոքը ներկայացվել է 2014թ. դեկտեմբերին Իսմայլովայի ապօրինի կալանքի հետ։





























