Ճապոնիայի Հոնսյու կղզու ավելի քան 320 հազար բնակիչ իշխանություններից հրահանգ է ստացել «Կիլո» թայֆունի պատճառով լքել իրենց տները։

Այս պահին թայֆունն անցնում է Հոնսյուի կենտրոնական հատվածով։ Թայֆունն ուղեկցվում է փոթորկային քամով եւ հորդառատ անձրեւներով։ Քամու արագությունը կազմում է վայրկյանում 23 մ։

Օդերեւութաբանները զգուշացնում են սողանքների եւ հեղեղումների վտանգի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։