Մալթա-Մանչեսթեր չվերթն իրականացնող Air Malta ավիաընկերության ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայան, որպեսզի վերցնի մոռացած 2 ուղեւորներին։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mail պարբերականը։

Թռիչքի մեկնարկից 40 րոպե անց կապիտանը հայտարարել էր, որ օդանավը վերադառնում է Մալթա՝ օդանավակայանի տերմինալում մոռացած ուղեւորների համար։ Այն բանից հետո, երբ ուղեւորները բարձրացել են օդանավ, ինքնաթիռը շարունակել է չվերթը եւ բարեհաջող վայրէջք կատարել Մանչեսթերի օդանավակայանում։

Մոռացած ուղեւորների մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ հայտնաբերվել էր ուղեւորների ու ուղեբեռի քանակի անհամապատասխանությունը։