Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագի առնվազն 10 հազար տոմս Ֆիլադելֆիայում բաժանվել է ընդամենը 30 վայրկյանում, հայտնում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Ֆրանցիսկոսի ողջույնի խոսքի համար եւս 10 հազար տոմս էլ երեքշաբթի օրն էր բաժանվել երկու րոպեից էլ քիչ ժամանակում:
Միջոցառման տոմսերը բաժանվում էին անվճար ու հասանելի էին օնլայն:
Հռոմի պապի Վաշինգթոն այցը ծրագրված է սեպտեմբերի 22-ին:





























