Եվրոպական դատարանը սահմանել է, որ աշխատանքի ուղեւորվելու ժամանակը պետք է համարվի աշխատանքային օրվա մաս: Դա, սակայն, վերաբերում է մշտական գրասենյակ չունեցող աշխատողներին, օրինակ՝ տուն գնացող դայակներին կամ բուժքույրերին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով BBC-ն:
Գործատուն պետք է ենթակաների աշխատաժամանակն այնպես կազմակերպի, որ նրանց առաջին եւ վերջին այցերը հնարավորինս քիչ տեւեն, իսկ ուղեւորվելու վայրերը՝ տանը մոտ:
Որոշումը դատարանը կայացրել Իսպանիայում Տուսո ընկերության մասնակցությամբ դատաքննության ֆոնին: Ընկերությունը զբաղվումէ անվտանգության համակարգերի տեղադրմամբ: 2011թ. ընկերությունը փակել էր իր գրասենյակները, եւ աշխատակիցները ստիպված էին լինում տարբեր քաղաքներ գնալ՝ խնդիրները լուծելու համար:





























