Հունգարացի հայտնի օլիգարխ Դեմյան շանդորը 1 մլն եվրո է նվիրաբերել փախստականների կարիքները հոգալու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Magyar Idok թերթը:
Ենթադրաբար, գումարը կծախսվի փախստական երեխաների օգնության վրա՝ աշնանային հագուստի, դեղերի, հիգիենայի միջոցների եւ խաղալիքների գնման համար:
Օլիգարխը գումարը փոխանցել է իր բարեգործական հիմնադրամին: Նա բոլոր ցանկացողներին կոչ է արել հետեւել իր օրինակին եւ նույնպես գումար նվիրաբերել:





























