Սահմանամերձ Բերդավանում ապրող 14-ամյա Ադելա Ազատյանն օգնության կարիք ունի. աղջկա կոկորդում գոյացություն է հայտնաբերվել։ Մոսկվայում վիրահատելու համար հարկավոր է 15 հազար դոլար. պետք է 2 վիրահատության ենթարկվի՝ ողերի, որոնք գոյացության պատճառով սկսել են քայքայվել, և ուռուցքի հեռացման։:
NEWS.am-ի հետ զրույցում Ադելային միայնակ մեծացնող մայրը՝ Սոնա Ազատյանը, նշեց, որ այս պահին 14-ամյա աղջիկը գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։ Նա ոչինչ չի կարողանում ուտել, գլյուկոզա է ստանում, քանի որ գլուխը սնուցող անոթները գոյացության պատճառով չեն իրակացնում իրենց ֆունկցիան։ Տիկին Սոնան տեղեկացրեց, որ այս պահին հավաքվել է 3000 դոլար՝ Բերդավանի դպրոցի, համագյուղացիների ու բարեկամների օգնությամբ: Ադելան մինչ բոլորովին վերջերս առողջական խնդիրներ չի ունեցել, նրա մոտ հանկարծակի գլխացավ ու ախորժակի անկում է նկատվել, հետազոտությունից հետո պարզվել է, որ կոկորդում գոյացություն կա։
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18։00-ին, Ադելայի բուժման համար Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից այգում դրամահավաք կիրականացվի։
Օգնել ցանկացողները կարող են նաև զանգահարել Ադելայի մոր հեռախոսահամարին՝ 098 12 54 13։





























