2007 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Ժողովրդավարության միջազգային օր է (International Day of Democracy) հիմնել (A/RES/62/7 բանաձեւ), որն ամեն տարի նշվում է սեպտեմբերի 15-ին:

Ըստ Calend-ի, ՄԱԿ-ը պետություններին, ինչպես նաեւ տարածքային, միջկառավարական եւ հասարակական կազմակերպություններին առաջարկել է նոր տոնն օգտագործել որպես առիթ՝ աշխարհում ժողովրդավարության վիճակին ուշադրություն դարձնելու համար:

«Ժողովրդավարություն» բառն առաջացել է հին հունական երկու բառերից՝ «ժողովուրդ» եւ «իշխանություն»: Այն թարգմանվում է որպես «ժողովրդի իշխանություն»: