Լատվիայում փախստականների հոսքի հետեւանքով մուսուլման աշակերտների քանակի աճը կարող է աղջիկների կարճ կիսաշրջազգեստներն արգելելու պատճառ դառնալ։ Այս մասին գրում է RG-ն՝ վկայակոչելով լատվիական մամուլը։

Ներկայումս Լատվիայի կրթական համակարգի փաստաթղթերով աշակերտուհիների կիսաշրջազգեստների երկարությունը չի սահմանվում։ Սակայն պաշտոնյաները ենթադրում են, որ այլ մշակույթի ներկայացուցիչների էթիկական եւ գեղագիտական նորմերն էապես տարբերվում են։

Նշվում է, որ այս պահին Լատվիայում մուսուլման աշակերտները շատ չեն, սակայն իրավիճակը կարող է փոխվել փախստականների հոսքի պատճառով։ Այդ պատճառով հանրապետության Կրթության նախարարությունը արդեն քննարկում է դպրոցներում դրես կոդ սահմանելու հարցը։