Օգոստոսի 23-ին Արագածոտնի մարզից տեղեկացրել են, որ ժամը 12.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Օրգով գյուղի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ բժիշկների' տուժածի վիճակը բավարար է:

Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդա¬նոց է տեղափոխվել նաեւ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Արշակ Մաթեւոսյանը:

Բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից:

Օգոստոսի 23-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի սահմաններում դեղորայքային թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակչուհի, 20-ամյա Լ. Մխիթարյանը:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: