Չինաստանի Յանչժոու քաղաքի բնակիչը որոշել է վաճառել իր երիկամը, որպեսզի այդ գումարով iPhone 6s գնի: Այդ միտքը Վու անունով տղամարդուն տվել է իր ընկերը՝ Խուանը:

Երիտասարդները համացանցում գործակալի են գտել, որը զբաղվում է օրգանների ապօրինի ձեռքբերմամբ: Տղամարդը խնդրել է Վուին բուժզննում անցնել Նանկին քաղաքի հիվանդանոցում: Այնտեղ երիտասարդները պետք է հանդիպեին գործակալին, բայց վերջինս չի եկել, հաղորդում է China Daily-ն:

Դրանից հետո Վուն փոշմանել է: Նա այդ մասին ասել է ընկերոջը, որը չի ցանկացել չեղյալ հայտարարել գործարքը, եւ Վուն ստիպված է եղել դիմել ոստիկանություն: Իրավապահներին հաջողվել է արագ ձերբակալել Խուանին: