Արկտիկայում ջերմաստիճանը արագ տեմպերով բարձրանում է։ Այդ իրավիճակից ամենից շատ օգտվում են մոծակները, որոնք բազմանում են բարձր ջերմաստիճանի դեպքում, կարծում են գիտնականները։
Ըստ առկա տեղեկությունների՝ բարձր ջերմաստիճանից կարող է աճել ոչ միայն մոծակների քանակը, այլ նաեւ նրանցով սնվող կենդանիների։ Գիտնականները փորձել են հասկանալ, թե կլիմայի փոփոխությունն ինչպես է ազդում մոծակների վրա։ Այդ նպատակով Aedes nigripes տեսակի մոծակներին տեղավորել են սենյակներում , որտեղ ջերմաստիճանը ֆիքսված է եղել 4-19 աստիճանի սահմաններում։
Փորձի արդյունքում պարզվել է, որ մշտապես բարձր ջերմաստիճաններում մոծակների կենդանի մնալու հավանականությունը մեծանում է։ Գիտնականները դա բացատրում են այն հանգամանքով, որ բարձր ջերմաստիճանի պարագայում մոծակներն ավելի արագ են հասունանում, քան նրանցով սնվող կենդանիները։
Չնայած գիշատիչների կողմից առկա վտանգի բարձր գործոնին, 2 տոկոսով ջերմաստիճանի բարձրացումը մոծակների կենսունակության շանսը մեծացնում է 50 տոկոսով, գրում Svopi-ն։



























