Ուղղակի կամ անուղղակի կերպով օդի աղտոտվածության հետ կապված մահվան դեպքերը 2050 թվականին կաճեն երկու անգամ եւ կհասնեն տարեկան 6,6 մլն-ի, եթե վնասակար գազերի արտանետման սահմանափակմանն ուղղված միջոցներ չձեռնարկվեն: Այս մասին գրում են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Առողջապահության միջազգային կազմակերպության ընթացիկ գնահատականներով, թունավոր եւ քաղցկեղածին գազերով մթնոլորտի աղտոտվածությունը տարեկան սպանում է մոտ 3,5 մլն մարդու: Այս գնահատականը հեռու է ճշգրիտ լինելուց, շատ բնապահպաններ ու բժիշկներ նշում են, որ մահերի թիվը անհամեմատ մեծ է:



























