Ճապոնացի ձկնորսը Հոկայդո կղզուց հյուսիս գտնող ջրերում իսկական հրեշ է որսացել:

Որսի հետ իր լուսանկարը նա տեղադրել է համացանցում: Լուսանկարի վրա երեւում է, որ տղամարդը դժվարությամբ պահում է 2-մետրանոց մի ձուկ, որն ամենայն հավանականությամբ, երկարատամ տեսակի ձուկ էր: Բայց նրա երախն այնքան մեծ էր, որ այնտեղ մի փոքրիկ երեխա կտեղավորվեր, հայտնում է Informing-ը:

Ձկան չափերն ու տեսքը սարսափեցրել են տեղի ձկնորսներին: Նրանք առանց այդ էլ վաղուց էին վախենում, որ Ֆուկուսիմայում կատարված վթարը բացասաբար է անդրադարձել ճապոնական ափի մոտ բնակվող ձկների պոպուլյացիայի վրա: Իսկ որսացած երկարատամը հաստատել էր նրանց մտավախությունները: 

Բանն այն է, որ սովորաբար երկարատամները բնակվում են Խաղաղ ու Ատլանտյան օվկիանոսներում: Որպես կանոն դրանց չափը չի գերազանցում 1.2 մետրը:

Հավելենք, որ ավելի վաղ ճապոնիայի ձկնորսական նավը ափ էր հանել իր որսացած ձուկը,  որում ճառագայթման մակարդակը 2500 անգամ գերազանցել էր նորման: