Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հայտնաբերել են 1813թ. Նապոլեոնի բանակում պատերազմած 200 զինվորների կմախքներ։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
«Մեր գնահատմամբ այստեղ թաղված է մոտ 200 մարդ»,- ասել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Օլաֆ Կունիցը։ Ենթադրաբար սրանք Նապոլեոնի բանակի զինվորների աճյուններն են, որոնք 1813թ. վերադառնում էին Ռուսաստանից։ Մահվան պատճառ կարող էին դառնալ մարտական վնասվածքներն ու տիֆի համաճարակը։ Սակայն այս վարկածը դեռ պետք է գիտականորեն հաստատվի։
Ներկայումս հողի տակից հանվել է 30 կմախք։ Աշխատանքները դեռ 4-6 շաբաթ շարունակվելու են, գրում է «Ինտերֆաքս»-ը։




























