Շանհայում Ռենջի հիվանդանոցը եւ մի շարք այլ բժշկական հաստատություններ հնարավորություն են ընձեռում iPhone 6S սմարթֆոն ձեռք բերել սերմնահեղուկ հանձնելու դիմաց, հաղորդում է Gazata-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Ընտրության համար դոնորը պետք է մի մի շարք հետազոտություններ անցնի, ինչպես նաեւ ունենա բարձրագույն կրթություն եւ 165 սմ-ից բարձր հասակ:

Սերմնահեղուկ հանձնելու դիմաց նրանք կարող են ստանալ մինչեւ 6 հազար յուանի (940 դոլար) փոխհատուցում, սակայն բժշկական հաստատությունը դիտավորյալ գովազդում հիշատակում է այդ գումարով iPhone 6S ձեռք բերելու հնարավորության մասին:

Ֆրամական փոխհատուցում ստանալու համար պետք է հանձնել 17 մլ սերմնահեղուկ: Այս քարոզարշավի կարգախոսն է. «Պետք չէ վաճառել երիկամները, iPhone 6S ստանալը հեշտ է»:

Ավելի վաղ երկու չինացի երիտասարդներ իսկապես փորձել էին վաճառել իրենց երիկամները՝ Apple-ի նոր սմարթֆոն ձեռքբերելու համար: