ԵԽԽՎ պատվիրակությունը՝ իսպանացի խորհրդարանական Յորդի Չուկլայի ղեկավարությամբ, սեպտեմբերի 21-22-ը կայցելի Ադրբեջան՝ նախընտրական իրավիճակը գնահատելու համար։

Այցի նպատակն է նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին գնահատել ընտրական համակարգը եւ նախընտրական քարոզարշավը։ 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը կհանդիպի խորհրդարանի խոսնակի, կուսակցական առաջնորդների եւ խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպումներ են կայանալու նաեւ ԵԽԽՎ ադրբեջանական  պատվիրակության, ԿԸՀ նախագահի եւ ՀԿ-ների ու մամուլի ներկայացուցիչների հետ։

Պատվիրակությունը ընտրությունների նախօրեին կատարած այցի կապակցությամբ գրավոր հայտարարություն կտարածի։

Պատվիրակության կազմում են Ֆրանկ Շվաբեն (Գերմանիա), Ալեքսանդր Նիկոլսկին (Մակեդոնիա), Էգեմեն Բաղըշը (Թուրքիա) եւ Ագուստին Կոնդեն (Ավստրիա)։