Չորս եւ ավելի երեխաների ծնողները ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր չեն ձգտում մեծացնել ընտանիքը, պարզել են Ավստրալիայի Էդիտ Կովանի համալսարանի գիտնականները:
Ավստրալացի գիտնականները հարցում են արել մի քանի հարյուր ծնողների՝ այդ թվում միասեռականների ընտանիքներում, միայնակ մայրերի ու հայրերի շրջանում: Հարցման նպատակն էր պարզել ՝ արդյոք նրանք գոհ են իրենց կյանքից: Հարցման մասնակիցներին նաեւ հարցրել են, արդյոք ամուր է նրանց ամուսնութունը, արդյոք իրենք զգում են կողակցի աջակցությունը, վստահություն ունեն վաղվա օրվա նկատմամբ:
Ամենադրական պատասխանները տվել են չորս ու ավելին զավակներ ունեցողները, պարզել է հետազոտության հեղինակ, հոգեբան Բրոնվին Հարմանը: Ճիշտ է միայնակ հայրերը բողոքում էին իրենց ծանր ճակատագրից, բայց իրենց երեխաներին դաստիարակելու համար պատարստ էին ամեն տեսակի դժվարությունների :
«Այն քաոսը, որը երեխաները ստեղծում են մեր կյանքում, ուրախություն ու երջանկություն է պարգեւում բազմազավակ ընտանիքներին: Նրանք ավելի համերաշխ են, միշտ պատրաստ են օգնել ու աջակցել իրար ու նրանք պարզապես ձանձրանալու ժամանակ չունեն: Երեխաներն էլ միշտ խաղընկեր ունեն, դրա համար էլ ծնողները կարող են հանգիստ զբաղվել իրենց գործերով,- այսպես է իր ստացած տվյալները մեկնաբանել բժիշկ Հարմանը,- Բացի դրանից մեծ ընտանիքներում երեխաներն ավելի վաղ տարիքից են պատասխանատվություն սովորում, քանի որ իրենց ծնողներին օգնում են խնամել կրտսեր եղբայրներին ու քույրերին»,- հայտնում է «Վոկրուգ սվետան»:



























