Ատլանտյան օվկիանոսում արեւադարձային փոթորիկ է ձեւավորվել, որը ստացել է «Իդա» անվանումը։ Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը։
Փոթորիկը արձանագրվել է շաբաթ գիշերը Կաբո Վերդեից 1470 կմ դեպի արեւմուտք ընկած հատվածում։ Քամու առավելագույն արագությունը կազմում է 65 կմ/ժ։
Փոթորիկների ուսումնասիրման ամերիկյան ազգային կենտրոնը հաղորդում է, որ «Իդա» արեւադարձային փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք ժամում 11 կմ արագությամբ։ Առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























