ԱՄՆ իշխանությունները հաստատել են սալմոնելոզի հարուցիչ պարունակով վարունգներով թունավորվելու հետեւանքով մահվան երրորդ դեպքը:

Աղիքային ինֆեկցիան դարձել է Արիզոնայում բնակվող մի կնոջ մահվան պատճառ: Մինչ այդ հիվանդությունից մահացել էին Տեքսասի ու Կալիֆոռնիայի բնակիչները, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Իսկ ընդհանուր առմամբ երկրում սալմոնելոզից ավելի քան 400 մարդ է տուժել ՝ 31 նահանգներից:

Պաշտոնական վարկածով, «ամերիկյան» տեսակի վարակված վարունգները Մեքսիկայից էին ներմուծվել ԱՄՆ: