Ուկրաինայի գեղեցկության թագուհի, 21-ամյա Ալեվտինա Յարեմենկոն դիմում է ներկայացրել եւ ցանկանում է մասնակցել Չերնիգովի պարեկային ոստիկանության աշխատակիցների ընտրության մրցույթին, գրում է «Ապոստրոֆը»:
«Ոստիկանությունը չի լքել ինձ վերջին սյուժեից հետո, որը վերաբերում էր Կիեւի ոստիկանությունում աղջիկների ծառայությանը: ՆՐանք շատ գեղեցիկ են, ուրախ, կենսուրախ, երիտասարդ»,-ասել է Յարեմենկոն:
Նրա խոսքով, դպրոցում ինքը գրեթե չի հաճախել ֆիզկուլտուրայի դասերին, բայց, իր կարծիքով, գտնվում է լավ ֆիզիկական վիճակում:




























