Հոիվուդում կյանքի մասին սիրային վեպերի հեղինակ Ջեքի Քոլինզը մահացել է Լոս Անջելեսում, 78 տարեկանում: Մահվան պատճառը կրծքի քաղցկեղն է եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քոլինզի առաջին վեպը՝ «Աշխարհը լի է ամուսնացած տղամարդկանցով», հրապարակվել է 1968թ.: Այն արգելվել էր Ավստրալիայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, եւ այդ սկանդալը դարձել էր ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: ընդհանուր առմամբ, Քոլինզը երեք տասնյակ գրքեր է գրել: Ամենահայտնիներից մեկը «Հոլիվուդյան կանայք» վեպն է:
2013թ. Եղիսաբեթ 2-րդ թագուհին Քոլինզին Բրիտանական կայսրության շքանշանով էր պարգեւատրել:




























