Նյու Յորքում Heritage-ի աճուրդում 93.800 դոլարով վաճառվել է ձայնագրող ընկերության հետ Beatles խմբի առաջին պայմանագիրը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

My Bonnie Lies Over the Ocean ռոքընռոլային տարբերակի կատարման մասին պայմանագիրը ստորագրվել է 1961 թվականին: Համբուրգում ձայնագրված կոմպոզիցիան թողարկվել է միայն Գերմանիայի տարածքում իրացնելու համար, սակայն դրա շնորհիվ խումբը գրավել է պրոդյուսեր Բրայ Էփսթեյնի ուշադրությունը:

Ձայնագրությունն արվել է Ռինգո Սթարի՝ խմբին միանալուց հետո: Ջոն Լենոնի, Փոլ ՄաքՔարթնիի եւ Ջորջ Հարիսոնի հետ միասին փաստաթուղթը ստորագրել է նաեւ թմբկահար Փիթ Բեսթը:

Փաստաթուղթը գտնվում էր խմբի գերմանացի պրոդյուսեր Ուվե Բլաշկեի անձնական հավաքածուում (նա մահացել է 2010 թվականին): Գնորդի անունը հայտնի չէ: