«Ռոսսելխոզնադզորը» Բելառուսի պրոֆիլային գերատեսչության հետ մեկտեղ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, սկսել է ԵՏՄ տարածքում արգելված ձկան մշակման 14 նորվեգական ձեռնարկությունների ստուգումները։ Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նորվեգիայի պատասխանատու մարմինը համաձայնել է ստուգումներ անցկացնել նախկինում արգելված 14 հաստատություններում։ Բացի այդ, ստուգվելու է եւս 4 ձեռնարկություն, որոնք դեռեւս ԵՏՄ արտադրանք ներկրելու իրավունք չեն ստացել։