Ուկրաինայում ցանկանում են օրինականացնել մարմնավաճառությունը։ Համապատասխան օրինագիծը գրանցվել է Ռադայում։
Գերագույն Ռադա է դրվել «Մարմնավաճառության եւ սեքս-հաստատությունների գործունեության» մասին օրենքի նախագիծը։ Խորհրդարանի կայքում տեղակայված տեղեկության համաձայն՝ փաստաթուղթը գրանցվել է սեպտեմբերի 18-ին։
Օրինագծի հեղինակն է ազգային պատգամավոր Անդրեյ Նեմիրովսկին, գրում է segodnya.ua-ն։




























