Լեհական Օսվենցիմ քաղաքի մոտակա Աուշվից համակենտրոնացման ճամբարի նախկին աշխատակցուհուն մեղադրանք է ներկայացվել 260 հազար մարդու մահվան մեջ մասնակցություն ունենալու համար։
Հետաքննությունը պնդում է, որ Շլեզվիգ Գոլդշթեյնի 91-ամյա բնակչուհին, ում անունը չի հրապարակվում, համաձայն Գերմանիայում գործող օրենքների, 1944թ. ճամբարի պարետին կից կապավոր է աշխատել։
Շլեզվիգի դատախազության մամուլի ծառայության տեղեկություններով՝ գործը դատարանին փոխանցելու հարցը կարող է քննարկվել եկող տարի, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Հիշեցնենք, որ 1940-1945թթ. նացիստական Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում զոհվել է ավելի քան 1 մլն մարդ՝ մեծամասամբ հրեաներ։




























