Սիրիայում բժիշկները փրկել են նորածին աղջնակի կյանքը՝ նրա գլխից հրետանային արկի բեկոր հանելով։ Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Tezar News պարբերականը։

Աղջկա մայրը եւ նրա երեք երեխաները հրթիռակոծման ենթարկվել։ Որովայնի շրջանում ծանր վիրավորվելուց հետո կնոջը ստիպված էին կեսարյան հատում անել։
Բժիշկները փրկել են ե՛ւ կնոջ, ե՛ւ երեխայի կյանքը։ Աղջկան անվանել են Ամալ, ինչը արաբերենից  թարգմանաբար նշանակում է հույս։