52-ամյա ավստրալացի Մայքլ բաքսթերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ հանրահայտ «Սիմփսոնները» մուլտֆիլմի շնորհիվ: Նա 130 ժամ է անցկացրել դաջվածքների սրահում՝ մուլտսերիալի կերպարների 203 դաջվածք անելով: Կազմակերպությունում հաստատել են Բաքսթերի ռեկորդը:

Ըստ NEWSru.com-ի, ընդամենը մեկ տարվա ընթացքում ավստրալացին ամբողջ մեջքը պատել է պատկերազարդ դաջվածքներով: Բաքսթերը խոստովանել է, որ սերիալից իր ամենասիրելի հերոսը Հոմերն է:

Երբ սերիալի հեղինակներից եւ պրոդյուսերներից մեկը՝ Դեւիդ Միրկինը, տեղեկացել է մուլտֆիլմի հավատարիմ երկրպագուի մասին, Բաքսթերի մեջքի լուսանկարը տեղադրել է իր Twitter-ում՝ կատակով մեկնաբանելով. «Մենք, բնականաբար, դատական հայց կներկայացնենք եւ կառգրավենք նրա մեջքը»: