Ստամբուլի Քնալը կղզում, որը բնակեցված է հիմնականում հայերով, թուրք ազգայնամոլ երիտասարդները դանակով սպառնացել են հայ երիտասարդների։ Այս մասին ֆեյսբուքում եւ թվիթերում հայտարարել է ստամբուլահայ Վարդգես Հերգել անունով օգտատերը՝ կոչ անելով հայերին եւ հայերի բարեկամներին տարածել այս գրությունը։

Վարդգես Հերգելը գրել է, թե թուրք ազգայնամոլ երիտասարդները առանց որեւէ պատճառի դանակ են քաշել Քնալը կղզու հայ երիտասարդների վրա, որի ընթացքում հայ երիտասարդներից մեկի հայրը օգնության է եկել եւ ոստիկանություն կանչել։

Նշվում է, որ դանակով սպառնացողին ոստիկանությունը ձերբակալել է, դրությունը խաղաղվել է, սակայն Քնալը կղզում ապրող հայ ընտանիքը լքել է կղզին։