Լոս Անջելեսի իշխանությունները հայտնում են, որ անտունների աճող խնդիրն սպառնում է հասարակական անվտանգությանը:
Այդ խնդրի լուծման նպատակով նախատեսվում է հատկացնել 100 մլն դոլար: Ներկայումս, մոտավոր հաշվարկներով, քաղաքի փողոցներում 26 հազար մարդ է ապրում, ինչը 10 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ:
Փորձագետները նշում են, որ այդ աճի պատճառը բնակվարձի բարձր գինն է, ցածր աշխատավարձն ու գործազրկությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լոս Անջելեսը հավակնում է ստանալ 2024 թվականի օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքը: Քաղաքի իշխանությունների խոսքով, անտունների խնդիրը, որը գոյություն ունի տասնյակ տարիներ, պետք է լուծել մինչեւ այդ ժամկետը:




























