Կանադական Գալիֆաքսում թանգարանի աշխատակիցները հավաքույթ են կազմակերպել այն կատվի համար, որը կենսաթոշակի է անցնում: Այս մասին հայտնում է Gazeta-ն ՝ վկայակոչելով People-ը: Էրիկ կարմրամազիկը 15 տարի աշխատել է CSS Acadia նավ-թանգարանում: Նա զբաղեցնում էր կրծողների դեմ պայքարի հարցերով սպայի պաշտոնը:

Կատվին աշխատանքի էին ընդունել այն բանից հետո, երբ նրա նախորդը, Կլարա անունով փիսիկը, չէր կարողացել պատշաճ ձեւով կատարել իր պարտականությունները: Իր ծառայության ընթացքում Էրիկ Կարմրամազիկը ոչնչացրել է «անթիվ անհամար կրծողների»  ու դարձել թանգարանի անբաժան մասը, նշված է հաղորդագրության մեջ:

Հրաժեշտի երեկոյին ներկա էին կատվի բազմաթիվ երկրպագուները: Էրիկ Կարմրամազիկի գովում էին՝ ասելով, որ նա  «ամենաարդյունավետ» ու «ամենակայուն» աշխատողն է եղել: Հանդիսության հերոսը երեկոյի մեծ մասը քնած է անցկացրել: Կատուն արդեն մոտավորապես 17 տարեկան է, մելանոմայի պատճառով կորցրել է մեկ աչքը:

Նավի պահակ Սթիվեն Ռիդը, որը Էրիկ Կարմրամազիկին փողոցից էր գտել ավելի քան 10 տարի առաջ, կատվին իր լավ ընկերն է անվանում ու անգնահատելի գործընկերը: «Ես կրծողների դեմ պայքարի չորս սպաներից երեքին գիտեի, որոնք այս նավի վրա աշխատել են 1981 թ. սկսած, եւ Էրիկը լավագույնն էր»,- նշեց Ռիդը:

Կյանքի մնացած օրերը Էրիկ Կարմրամազիկը կանցկացնի տանը՝ Գալիֆաքսի Նորթ Էնդ թաղամասում: