Ամերիկյան Աշլենդ քաղաքի (Օրեգոնի նահանգ) բնակիչները բախվել են եղբերուների զարգվածային արշավանքին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, մոտ ժամանակներս կանցկացվի «Եղջերուների գագաթաժողով», որտեղ ատենակալները, քաղաքապետ Ջոն Սթրոմներգի գլխավորությամբ, կփորձեն լուծում գտնել խնդրին:

Նշվում է, որ որոշ սմբակավորներ իրենց շատ ագրեսիվ են պահում, հետապնդում են մարդկանց, հարձակվում շների վրա, հաղորդում է Lenta-ն:

Օրեգոնի նահանգի վայրի բնության դեպարտամենտի աշխատակից, կենսաբան Մարկ Վարգասը պատմել է, որ եղջերուները չեն վախենում մարդկանցից: Նա վստահ է, որ դրա պատճառն այն է, որ երկար տարիներ քաղաքի բնակիչները կերակրել են նրանց:

Վարգասի խոսքով, եղջերուների թիվը քաղաքում կրճատելու ոչ մի հնարավորություն չկա: Նրանց ծնելիության վերահսկողությունը ծախսատար է ու անարդյունավետ: Դրա համար անհրաժեշտ կլինի տարեկան 40-50եղջերու ոչնչացրել: Կենսաբանն ընդգծել է, որ քաղաքի բնակիչները պետք է դադարեն կերակրել եղջերուներին: