Թուրքիայում առաջին ԱԷԿ-ը՝ «Աքքույու»-ն, պլանավորվում է շահագործման հանձնել 2022թ.։ Այս մասին են վկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստման փաստաթղթերը։
«Թուրքիայում առաջին ատոմային էլեկտրակայանը պլանավորվում է շահագործման հանձնել 2022թ.»,- ասված է նյութերում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել էր 2010թ.։




























