Մինչեւ 2023թ. Ռուսաստանն ու Թուրքիան կարող են իրենց ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 100 մլրդ դոլարի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները հասել են շատ լավ մակարդակի։ Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային պլանում որոշ բացասական դրվագներ վատ են անդրադարձել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությանը, ամեն դեպքում կա ապրանքաշրջանառության դրական աճ։ Մեր նպատակն է մինչեւ 2023թ. հասնել 100 մլրդ դոլարի ցուցանիշին»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ առաջին 6 ամիսների ընթացքում փոխադարձ առեւտուրը կազմել է 11 մլրդ դոլար, իսկ անցյալ տարվա ցուցանիշը կազմել է 31 մլրդ դոլար, գրում է ՏԱՍՍ-ը։




























