Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի բնակիչ Էնկի Բրացայը տեղի հեռուստաալիքներից մեկի հաղորդավարուհին է դարձել այն բանի շնորհիվ, որ աշխատանքի տեղավորվելիս ներկայացել էր չկոճկած վերնաշապիկով եւ առանց կրծկալի։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, նման տեսքով կադրում հայտնվելը այնպես է տպավորել ղեկավարությանը, որ աղջկան առաջարկել են վարել միջազգային լուրերին նվիրված ծրագիրը։ Նոր հաղորդավարուհին եթեր է դուրս գալիս նույն տեսքով։
Վարկանիշներն արդեն ցույց են տվել, որ 21-ամյա Բրացային աշխատանքի վերցնելը ճիշտ գաղափար էր։ «Մեծ մասը համաձայն է, որ նրա ոճը շատ էքստրավագանտ է, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է հեռուստաընկերության ներկայացուցիչը, գրում է Lenta-ն։
Նշենք, որ Բրացայը տեղի համալասարանի Հասարակագիտության ֆակուլտետի ուսանողուհի է։




























