Ճապոնիայում առնվազն 23 հազար մարդ տարհանման հանձնարարություն է ստացել հորդառատ անձրեւների պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաընկերությունը։
Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ Սիկոկու կղզու Կոտի պրեֆեկտուրայում տեղումների ինտենսիվությունը կազմում է 120 մմ/ժ։ Մասնագետները նախազգուշացնում են, որ կա գետերի վարարման եւ հեղեղի վտանգ։ Մարդկանց ընդունելության համար 20 տարհանման կենտրոն է բացվել։
Նշենք, որ սեպտեմբերի սկզբին Ճապոնիայի կենտրոնական հատվածում մի քանի օր շարունակ հորդառատ անձրեւներ էին տեղում, ինչի հետեւանքով Իբարակի եւ Միյագի պրեֆեկտուրաներում մի քանի քաղաք էր հեղեղվել։





























