Գիտնականներին հետաքրքրել է, թե ինչու են փոքրիկներն անճոռնի վազում եւ քայլելիս հաճախ ընկնում:
Ըստ Informing-ի, մասնագետներն ուսումնասիրել են «մանկամսուրի» տարիքի փոքրիկներին, որոնք վազքուղով վազել են իրենց ծնողների հետեւից: Փորձի ընթացքում կիրառվել է Motion Capture տեխնոլոգիան. հատուկ լուսավորվող ինքնակպչուն ժապավենները փակցրել են փոքրիկների մարմնի տարբեր մասերին: Դրանց օգնությամբ համակարգիչն արտացոլում է երեխայի կմախքն ու նրա շարժումները:
Մասնագետների խոսքով, ոտքերի կարճության պատճառով երեխաները դրանք գետնից կարճ ժամանակով են պոկում, այդ պատճառով մկանները քիչ ժամանակ են ունենում կրճատվելու եւ շարժիչ ուժի մշակման համար:
Այդ պատճառով փոքրիկները հաճախ սայթաքում եւ ընկնում են, նաեւ՝ զվարճալի եւ անհաստատ քայլեր անում:




























