Ամերիկյան Թեքսաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքից թոշակառու Յուջին Նոստիկը խաղալիք փոքրիկ գնացք է կառուցել՝ անտուն շներին զբոսանքի տանելու համար: Այս մասին գրում է Houston Sun Times-ը:
Ըստ Lenta-ի, վերջին 30 տարիների ընթացքում թոշակառուն եղբոր հետ հոգ է տարել անտուն շների մասին, որոնք եկել են նրանց ախոռ: Բայց եղբայրներին դա բավարար չի թվացել, եւ որոշել են կենդանիների համար հետաքրքիր ժամանց կազմակերպել:
Յուջինը տրակտոր է տեսել եւ որոշել է, որ կարելի է այն կենդանիների համար փոքրիկ գնացքի վերածել:
Houston Sun Times-ը գրում է, որ Բոստիկը շաբաթական 2-3 անգամ 9 շների հետ զբոսնում է քաղաքում կամ անտառով: Այդպիսի զբոսանքները շուրջ 1.5 ժամ են տեւում: «Ես արդեն 80 տարեկան եմ: Կարծում եմ՝ սա երկար չի կարող տեւել: Բայց ես դա կանեմ այնքան, որքան կարող եմ»,- նշել է թոշակառուն:




























