ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում Հռոմի Պապի այցելության նախօրեին գարեջրի նոր տեսակ են ստեղծել։ Գարեջրագործական ընկերությունը սահմանափակ քանակով 9.75 տոկոսանոց ալկոհոլային խմիչք է ստեղծել, որը ստացել է Holy Wooder անվանումը։ Գարեջրի պիտակի վրա պատկերված է Հռոմի Պապը։

«Գարեջուրը մաքրում է հոգին եւ ուղղորդում է դեպի ճիշտ ուղին»,- կատակել են գարեջրագործական ընկերության աշխատակիցները։

Սուրբ Կառլոսի ճեմարանի ներկայացուցիչները, (այստեղ է կանգ առնելու Ֆրանցիսկոս Պապն իր այցելության ժամանակ) արդեն պատվեր են տվել, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AP գործակալությունը։

Նշենք, որ արտադրվել է մոտ 7.5 հազար լիտր Holy Wooder գարեջուր։