ԱՄՆ այցի վերջին օրը Հռոմի պապը պատարագ կմատուցի եւ կայցելի բանտարկյալներին։

Պատարագից մի քանի ժամ առաջ նախատեսված է Ֆրանցիսկոս պապի հանդիպումը մի շարք երկրների եպիսկոպոսների հետ։ Այդ հանդիպումը յուրատեսակ նախաբան կլինի մոտ օրերս Հռոմում կայանալիք եպիսկոպոսների սինոդից առաջ, որտեղ քննարկվելու է ընտանիքների ամրապնդման գործում եկեղեցու դերի հարցը։

Հռոմի պապը կայցելի նաեւ Ֆիլադելֆիայի խոշորագույն «Քերան Ֆրոմհոլդ» բանտ, որտեղ իրենց պատիժն է կրում շուրջ 2 հազար բանտարկյալ։

Սպասվում է, որ Ֆրանցիսկոս պապը կհանդիպի կին եւ տղամարդ բանտարկյալների, որոնք կամ դատապարտվել են մինչեւ 2 տարվա ազատազրկման, կամ սպասում են դատարանի որոշմանը։