Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ավարտել է իր 6-օրյա այցն ԱՄՆ եւ ուղեւորվել դեպի Հռոմ: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Պոնտիֆիկը մեկնել է Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայանից՝  American Airlines ավիաընկերության օդանավով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ այցի իր վերջին օրը Հռոմի պապը հանդիպել ու շփվել է սեռական բռնության զոհերի հետ եւ խոստացել պատժել նման հանցագործությունների համար մեղավոր հոգեւորականներին: