Ռուսաստանի քաղաքացիների համար պարտքի նվազագույն չափը, որի առկայության դեպքում նրանց արգելվում է արտասահման մեկնել, կարող է կրկնակի մեծանալ ռուբլու դեվալվացիայի պատճառով, գրում է «Իզվեստիա»-ն։

Ինչպես նշում է պարբերականը, այդ գումարը մինչեւ 20 հազար ռուբլի բարձրացնելու մասին օրինագիծը առաջ է քաշել Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կրուտովը («Սպրավեդլիվայա Ռոսիա»)։

Նրա խոսքով՝ կես տարում ռուբլին կրկնակի արժեզրկվել է, ուստի 10 հազար ռուբլի պարտքը դժվար թե էական գումար կարելի է անվանել, հետեւաբար, պատգամավորի կարծիքով, տրամաբանական է բարձրացնել այդ շեմը։