Նոր Զելանդիան հայտարարել է աշխարհում ամենախոշոր ծովային արգելոցը ստեղծելու մտադրության մասին, որի նպատակն է բազմացնել եւ պահպանել որոշ ծովային  կենդանատեսակների։

620 հազար քառ/կմ մակերեսով (մոտավորապես Ֆրանսիայի չափ) «Կերմադեկի տաճար» արգելանոցը կդառնա անհետացման եզրին կանգնած դելֆինների, կրիաների, կետերի ապաստանը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Այս տարածքում կարգելվի ձկնորսությունն ու տեղանքի ստորջրյա հետախուզումը։