ISMAR 2015 համաժողովին Disney Research լաբորատորիայի մասնագետները լրացված իրականության մեջ «Գունավորիր ինքդ» գրքի նախագիծ են ներկայացրել։ 

Բջջային հավելվածն իրական ժամանակում տեսախցիկի միջոցով ճանաչում է Գունավորիր ինքդ»  գրքում ներկված պատկերը, ինչից հետո եռաչափ նմուշի վրա սկանավորված էջից վերցված տեքստուրա է դրվում։ Արդյունքում բջջային սարքի էկրանին հայտնվում է ներկված կերպարի եռաչափ անիմացված նմուշը, որը օգտատերը կարող է ուսումնասիրել, փոխանցում է  Gazeta-ն։

Հետազոտողները հավատացնում են, որ հավելվածը լուրջ հաշվողական ռեսուրսներ չի պահանջում եւ կարող է աշխատել միջին բնութագրեր ունեցող սարքի վրա։